Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դու հավատա՛...

Դու հավատա՛...
10.11.2023 | 17:06

Դու հավատա՛,

Աստված կգա,

Շիրմաքարը կշոյի,

Աստղին մարմին ու ձև կտա

Պատկերի պես նկարի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Քեզ մեղմորեն կգրկի,

Ցաված, դավված ու վիրավոր

Սրտիդ վերքը կամոքի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Արդարություն կբերի

ՈՒ վերջապես որոմն հասկից,

Սուտը ճշտից կզատի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Կգա՛, հոգիդ կմտնի,

Տառապանքից այրվող հոգիդ

Տառապանքից կազատի։

Դու հավատա՛,

Աստված կգա,

Կգա, հոգիդ կսփոփի,

Կգա, եթե հոգիդ կապույտ

Սիրո լույսով ճառագի։

Մի օր, հաստա՛տ,

Աստված կգա.

Կգա՛,

Դու մի երկմտիր,

Կգա՛,

Միայն

Լույսը լույսին

Լույսով պիտի

Ճանաչի...

ԼԱՈՒՐԱ Ա.

09.11.2023

Դիտվել է՝ 6618

Մեկնաբանություններ